Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան
БЛОГԻշխանության գործողությունները երկրի ներսում և արտաքին ճակատում դրանց բացակայությունը կամ առնվազն, ոչ բավարար լինելը, ամրապնդում են խորքային մտահոգությունները պետականության, ազգային արժեքների և արդարության վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը։ Պետական ապարատի կողմից համազգային հեղինակություն ունեցող կառույցի նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և վտանգում է պետություն հիմքերը։
Միաժամանակ, միջազգային հանրության աչքի առջև ու ՀՀ իշխանությունների լռության ներքո Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մեր գերեվարված հայրենակիցնելի նկատմամբ այսօր կայացված դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իրական քաղաքականությունը՝ հայ ժողովրդի ժողովրդի նկատմամբ։
Այս երկու իրադարձություններն թույլ են տալիս անել մեկ ընդհանուր հետևություն․ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը, ինչը
վկայում է, որ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը կպաշտպանի ոչ թե սեփական քաղաքական դիրքը, այլ ազգային արժանապատվությունը, իրավական արդարությունը և պետական շահը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



