Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան
BLOGԻշխանության գործողությունները երկրի ներսում և արտաքին ճակատում դրանց բացակայությունը կամ առնվազն, ոչ բավարար լինելը, ամրապնդում են խորքային մտահոգությունները պետականության, ազգային արժեքների և արդարության վերաբերյալ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը։ Պետական ապարատի կողմից համազգային հեղինակություն ունեցող կառույցի նկատմամբ ոտնձգությունը հակասահմանադրական է և վտանգում է պետություն հիմքերը։
Միաժամանակ, միջազգային հանրության աչքի առջև ու ՀՀ իշխանությունների լռության ներքո Բաքվի Վերաքննիչ դատարանի կողմից մեր գերեվարված հայրենակիցնելի նկատմամբ այսօր կայացված դատավճիռը ցույց է տալիս Ադրբեջանի իրական քաղաքականությունը՝ հայ ժողովրդի ժողովրդի նկատմամբ։
Այս երկու իրադարձություններն թույլ են տալիս անել մեկ ընդհանուր հետևություն․ Հայաստանի ներկայիս իշխանությունը ձախողում է թե՛ երկրի ներսում ազգային համերաշխության պահպանման, թե՛ արտաքին ճակատում հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործը, ինչը
վկայում է, որ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը կպաշտպանի ոչ թե սեփական քաղաքական դիրքը, այլ ազգային արժանապատվությունը, իրավական արդարությունը և պետական շահը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



