Հայաստանյան հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել. Խաչիկ Վարդանյան
ОБЩЕСТВОՄանկական գրականությունը շատ ավելի մեծ պահանջարկ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես»լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
«Բոլոր տարիներին այդպես է եղել: Ըստ երևույթին` դա կարելի է բացատրել նրանով, որ մարդու կյանքում լավագույնը երեխաների վրա արված ներդրումն է: Եվ բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ավելի շատ զարգանան: Հաջորդ տեղում գեղարվեստական գրականությունն է: Ի ուրախություն հայ ընթերցողի` մեր հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել: Ընտրությունը շատ մեծ է»,-շեշտեց Խաչիկ Վարդանյանը:
«Բուկինիստ»-ը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա մանկական գրքերի հրատարակիչ:
1
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
2
Кому собираются доверить? «Паст»
3
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
4
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
5
Это, кроме вреда, ничего не дает: «Паст»



