Հայաստանյան հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել. Խաչիկ Վարդանյան
SOCIETYՄանկական գրականությունը շատ ավելի մեծ պահանջարկ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Արմենպրես»լրատվական գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունից հետո նշեց «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
«Բոլոր տարիներին այդպես է եղել: Ըստ երևույթին` դա կարելի է բացատրել նրանով, որ մարդու կյանքում լավագույնը երեխաների վրա արված ներդրումն է: Եվ բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխաներն ավելի շատ զարգանան: Հաջորդ տեղում գեղարվեստական գրականությունն է: Ի ուրախություն հայ ընթերցողի` մեր հրատարակիչները սկսել են հրաշալի գրականություն լույս ընծայել: Ընտրությունը շատ մեծ է»,-շեշտեց Խաչիկ Վարդանյանը:
«Բուկինիստ»-ը «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա մանկական գրքերի հրատարակիչ:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



