Ջեյմս Բոնդի Aston Martin-ը վաճառվել է 3,5 մլն դոլարով
ОБЩЕСТВОAston Martin DB10-ը, որը ներգրավված էր Բոնդիանայի վերջին՝ «007: Սպեկտր» ֆիլմում, վաճառվել է աճուրդում 3,5 մլն դոլարով, հայտնում է RNS-ը:
Հաղորդվում է, որ ավտոմեքենան մշակվել է հատուկ ֆիլմի նկարահանումների համար: Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,4 մլն դոլար, սակայն մեքենայի գինը հասել է մինչև 3,5 մլն դոլարի:
Պարբերականը նշում է, որ աճուրդը շարունակվել է 5 րոպե: Բացի Ջեյմս Բոնդի ավտոմեքենայից, աճուրդում վաճառվել է նաև նրա սմոքինգը՝ 140 հազար դոլարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աճուրդի կազմակերպիչները պլանավորել էին մեքենայի դիմաց ստանալ ընդամենը 2 մլն դոլար:
Վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու են բժշկական կազմակերպությունների կարիքները հոգալուն:
Պատրաստեց Past.am-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



