Ջեյմս Բոնդի Aston Martin-ը վաճառվել է 3,5 մլն դոլարով
SOCIETYAston Martin DB10-ը, որը ներգրավված էր Բոնդիանայի վերջին՝ «007: Սպեկտր» ֆիլմում, վաճառվել է աճուրդում 3,5 մլն դոլարով, հայտնում է RNS-ը:
Հաղորդվում է, որ ավտոմեքենան մշակվել է հատուկ ֆիլմի նկարահանումների համար: Լոտի մեկնարկային գինը կազմում է 1,4 մլն դոլար, սակայն մեքենայի գինը հասել է մինչև 3,5 մլն դոլարի:
Պարբերականը նշում է, որ աճուրդը շարունակվել է 5 րոպե: Բացի Ջեյմս Բոնդի ավտոմեքենայից, աճուրդում վաճառվել է նաև նրա սմոքինգը՝ 140 հազար դոլարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ աճուրդի կազմակերպիչները պլանավորել էին մեքենայի դիմաց ստանալ ընդամենը 2 մլն դոլար:
Վաճառքից գոյացած միջոցներն ուղղվելու են բժշկական կազմակերպությունների կարիքները հոգալուն:
Պատրաստեց Past.am-ը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



