Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
ВИДЕОԴանիական հանրահայտ Grundfos պոմպերի պաշտոնական ներկայացուցիչ և Հայաստանում Gold service-ի պաշտոնական գործընկեր GTS GROUP-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց GRUNDFOS TECH DAY «Ոսկե ստանդարտ» մասնագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին և ինժեներական ոլորտի բազմաթիվ հետաքրքրված հյուրերի։
GTS GROUP-ի հիմնադիր տնօրեն Տավրոս Գևորգյանն իր ելույթում ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նոր համագործակցությունների ձևավորման, ոլորտի մարտահրավերների քննարկման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներկայացման համար։
Միջոցառման կարևորվեց նաև GTS ընկերության և «Ռենշին» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է ձևավորել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն՝ ժամանակակից հիդրո և էլեկտրատեխնիկական լուծումների կիրառման, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտների պատշաճ ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։
Կոնֆերանսի ավարտին անցկացվեց ինտերակտիվ մրցույթ, որի ընթացքում ոլորտային հարցերին ճիշտ պատասխանած երեք մասնակիցներ արժանացան խոշոր մրցանակների։ Մրցույթը միջոցառմանը հաղորդեց տոնական ավարտ և ընդգծեց մասնագիտական գիտելիքների կարևորությունը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



