Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
VIDEOԴանիական հանրահայտ Grundfos պոմպերի պաշտոնական ներկայացուցիչ և Հայաստանում Gold service-ի պաշտոնական գործընկեր GTS GROUP-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց GRUNDFOS TECH DAY «Ոսկե ստանդարտ» մասնագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին և ինժեներական ոլորտի բազմաթիվ հետաքրքրված հյուրերի։
GTS GROUP-ի հիմնադիր տնօրեն Տավրոս Գևորգյանն իր ելույթում ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նոր համագործակցությունների ձևավորման, ոլորտի մարտահրավերների քննարկման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներկայացման համար։
Միջոցառման կարևորվեց նաև GTS ընկերության և «Ռենշին» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է ձևավորել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն՝ ժամանակակից հիդրո և էլեկտրատեխնիկական լուծումների կիրառման, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտների պատշաճ ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։
Կոնֆերանսի ավարտին անցկացվեց ինտերակտիվ մրցույթ, որի ընթացքում ոլորտային հարցերին ճիշտ պատասխանած երեք մասնակիցներ արժանացան խոշոր մրցանակների։ Մրցույթը միջոցառմանը հաղորդեց տոնական ավարտ և ընդգծեց մասնագիտական գիտելիքների կարևորությունը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



