Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը փետրվարի 19-ին անցկացրած հեռախոսազրույցի ընթացքում կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը եւ բոլոր ուղղություններով երկու երկրների համագործակցության զարգացումը:
«Զրույցի ընթացքում շահագրգռություն Է հայտնվել Սիրիայի ճգնաժամային իրադրության կարգավորման, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,- հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, «Պուտինը հավաստել Է Ռուսաստանի Դաշնություն այց կատարելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի թագավորին արված հրավերը»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



