Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը փետրվարի 19-ին անցկացրած հեռախոսազրույցի ընթացքում կարեւորել են Սիրիայի իրադրության կարգավորումը եւ բոլոր ուղղություններով երկու երկրների համագործակցության զարգացումը:
«Զրույցի ընթացքում շահագրգռություն Է հայտնվել Սիրիայի ճգնաժամային իրադրության կարգավորման, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,- հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, «Պուտինը հավաստել Է Ռուսաստանի Դաշնություն այց կատարելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի թագավորին արված հրավերը»:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



