Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ընտրական գործընթացները կրկին հայտնվել են լուրջ իրավաքաղաքական քննարկումների կենտրոնում։ Խոսքը ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին է, երբ արձանագրված խախտումների առկայությունը փաստացի ընդունվել է, սակայն դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում։ Ավելին՝ պետական մարմինները փորձում են իրենց դիրքորոշումը հիմնավորել միջազգային կառույցների փաստաթղթերի այնպիսի մեկնաբանություններով, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում իրավական տեսանկյունից։ Արդյունքում վտանգվում է հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումը։

Երբ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները պաշտոնապես ճանաչվել են անվավեր, դա նշանակում է, որ արձանագրված խախտումները եղել են էական և կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Նման դեպքերում ընտրական օրենսդրությունը նախատեսում է հստակ գործողությունների շրջանակ։ Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընտրի երկու հնարավոր տարբերակներից մեկը՝ կամ կազմակերպել մասնակի վերաքվեարկություն տվյալ տեղամասերում, կամ նշանակել նոր ընտրություններ։

Այս հարցում կարևոր է հասկանալ ԿԸՀ-ի իրավական կարգավիճակը։ Հանձնաժողովը կոչված է ապահովելու օրենքի պահանջների իրականացումը և չունի իրավասություն սեփական հայեցողությամբ վերափոխելու կամ անտեսելու օրենսդրական դրույթները։ Նրա գործառույթը օրենքի կատարումն է, այլ ոչ թե դրա քաղաքական կամ իրավիճակային մեկնաբանությունը։

Այնուամենայնիվ, ԿԸՀ-ն իր դիրքորոշումը հիմնավորում է՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրատապ կարծիքին (CDL-AD(2025)003)։ Ըստ այդ մեկնաբանության՝ եթե վերաքվեարկություն անցկացվի միայն մի քանի տեղամասում, ընտրողները արդեն կիմանան ընդհանուր արդյունքների պատկերը, ինչը կարող է ազդել նրանց հետագա քվեարկության վրա։ Սակայն այս փաստարկը չի նշանակում, որ արձանագրված խախտումները կարող են մնալ առանց իրավական հետևանքի։

Վենետիկի հանձնաժողովի մոտեցման հիմքում ընկած է ոչ թե խախտումների անտեսումը, այլ դրանց արդյունավետ վերացումը։ Եթե մասնակի վերաքվեարկությունը տվյալ պայմաններում չի կարող ապահովել արդար և հավասար ընտրական գործընթաց, ապա օրենսդրությամբ նախատեսված է այլ լուծում՝ նոր ընտրությունների անցկացումը։ Հետևաբար իրավական տեսանկյունից վիճահարույց է այն մոտեցումը, որի համաձայն խախտումը ճանաչվում է, սակայն դրա հետևանքները որևէ կերպ չեն վերացվում։

Իրավունքի գերակայության սկզբունքը ենթադրում է, որ խախտման ծանրությունն ու մասշտաբը չեն կարող հիմք դառնալ պատասխանատվությունից կամ իրավական հետևանքներից խուսափելու համար։ Հակառակ դեպքում կստացվի վտանգավոր իրավիճակ, երբ որքան մեծ է խախտումը, այնքան ավելի հեշտ է այն թողնել առանց լուծման։

Հատկանշական է նաև, որ ԿԸՀ-ի կողմից հիշատակվող Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը կապված էր Ռումինիայում 2024 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների հետ։ Այդ դեպքում երկրի Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով արձանագրված խնդիրների լրջությունը, գնացել էր ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկման ճանապարհով։ Այս հանգամանքը բազմաթիվ իրավաբանների կարծիքով վկայում է, որ փաստաթղթի տրամաբանությունը ոչ թե անգործությունն է արդարացնում, այլ հակառակը՝ պահանջում է արդյունավետ արձագանք ընտրական խախտումներին։

Այս պայմաններում Սահմանադրական դատարանի առաջ կանգնած է հիմնարար նշանակության հարց. որքանո՞վ են պաշտպանված քաղաքացիների ընտրական իրավունքները Հայաստանում։ Դատարանի որոշումը կարող է ոչ միայն ազդել տվյալ ընտրական գործընթացի վրա, այլև ձևավորել ապագա իրավական պրակտիկան։ Եթե ընդունելի համարվի այն մոտեցումը, ըստ որի արձանագրված խախտումները կարող են մնալ առանց գործնական հետևանքի, ապա դա կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ հետագա ընտրությունների համար։

Ուստի քննարկվող հարցը վաղուց դուրս է եկել սովորական ընտրական վեճի շրջանակներից և վերածվել է պետական ինստիտուտների արդյունավետության, իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի պահպանման կարևորագույն փորձության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей среды