Աջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրը
ПОЛИТИКАԵրեկ մեր քարոզարշավը շարունակվում էր հայոց հոգևոր կենտրոն և հինավուրց մայրաքաղաք Էջմիածին/Վաղարշապատում, որը ևս դիմավորեց մեզ մեծ ջերմությամբ և ոգևորությամբ, փոքրիկ անձրևից հետո մեզ ուղեկցեց նաև մայիսյան հաճելի եղանակը:
Էջմիածինը բացառիկ տեղ ունի մեր կյանքում, և ես դա ընդգծեցի հանրահավաքին իմ ելույթում, որտեղ նաև ներկայացրեցի այն երեք մեծ փոփոխությունները, որոնք գալու են Էջմիածին ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո՝ համագործակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ քաղաքը համաշխարհային նշանակության ուխտավայր դարձնելու նպատակով, արդյունաբերական հզորության վերականգնում, և նոր համալսարան՝ ժամանակակից կրթությանը զարկ տալու համար:
Ամեն այսպիսի հանդիպման միջոցով օր օրի մոտեցնում ենք մեր հաղթանակը, մնաց ընդամենը երկու շաբաթ, մինչ այդ կիսվում եմ երեկվա լավագույն կադրերով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



