Աջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրը
POLITICSԵրեկ մեր քարոզարշավը շարունակվում էր հայոց հոգևոր կենտրոն և հինավուրց մայրաքաղաք Էջմիածին/Վաղարշապատում, որը ևս դիմավորեց մեզ մեծ ջերմությամբ և ոգևորությամբ, փոքրիկ անձրևից հետո մեզ ուղեկցեց նաև մայիսյան հաճելի եղանակը:
Էջմիածինը բացառիկ տեղ ունի մեր կյանքում, և ես դա ընդգծեցի հանրահավաքին իմ ելույթում, որտեղ նաև ներկայացրեցի այն երեք մեծ փոփոխությունները, որոնք գալու են Էջմիածին ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո՝ համագործակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ քաղաքը համաշխարհային նշանակության ուխտավայր դարձնելու նպատակով, արդյունաբերական հզորության վերականգնում, և նոր համալսարան՝ ժամանակակից կրթությանը զարկ տալու համար:
Ամեն այսպիսի հանդիպման միջոցով օր օրի մոտեցնում ենք մեր հաղթանակը, մնաց ընդամենը երկու շաբաթ, մինչ այդ կիսվում եմ երեկվա լավագույն կադրերով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



