Գերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն է
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի իշխող կոալիցիան շարունակում է կորցնել ընտրողների աջակցությունը՝ իշխանության գալուց մեկ տարի անց։
Bild թերթի համար INSA ինստիտուտի նոր հարցման համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն / Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հավաքում է ընդամենը 24% ձայն՝ 2025 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում ունեցած 28,5%-ի դիմաց։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), որը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ, նույնպես կորցնում է դիրքերը․ նրա վարկանիշը նվազել է մինչև 14%՝ ընտրություններում ունեցած 16,4%-ի դիմաց։ Այսպիսով, ՔԴՄ/ՔՍՄ և ՍԴԿ կոալիցիան մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է մոտ յոթ տոկոսային կետ։
Այս ֆոնին իշխանական ճգնաժամի գլխավոր շահառուն դառնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Եթե ընտրություններում այն ստացել էր 20,8%, ապա այժմ դրա աջակցությունն աճել է մինչև 28%, ինչը հարցման տվյալներով այն դարձնում է երկրի ամենահայտնի քաղաքական ուժը։
Դիրքերն ամրապնդում են նաև այլ ընդդիմադիր կուսակցություններ։ Ձախ կուսակցության վարկանիշն աճել է 8,7%-ից մինչև 11%, իսկ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությանըը բարձրացել է 11,6%-ից մինչև 13%։
Միևնույն ժամանակ «Զարա Վագենկնեխտի միությունը» և Ազատ ժողովրդավարական կուսակցությունը մնում են անցողիկ շեմից ցածր՝ հավաքելով յուրաքանչյուրն 3% ձայն։
INSA-ի ղեկավար Հերման Բինկերտը Bild-ին հայտնել է, որ ներկայումս ձայների մոտ 10%-ը բաժին է ընկնում այն կուսակցություններին, որոնք չեն հաղթահարում հինգտոկոսանոց շեմը։ Ըստ նրա, դա լրջորեն բարդացնում է խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորումը։
Ինստիտուտի հաշվարկների համաձայն, եթե «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հետ համագործակցությունը շարունակում է բացառված մնալ, ապա Գերմանիայում փաստացի հնարավոր են միայն եռակուսակցական կոալիցիաներ, օրինակ՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի և ՍԴԿ-ի դաշինքը՝ կամ «Կանաչների», կամ Ձախ կուսակցության հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



