Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Գերմանիայի իշխող կոալիցիան շարունակում է կորցնել ընտրողների աջակցությունը՝ իշխանության գալուց մեկ տարի անց։

Bild թերթի համար INSA ինստիտուտի նոր հարցման համաձայն՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն / Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը հավաքում է ընդամենը 24% ձայն՝ 2025 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում ունեցած 28,5%-ի դիմաց։

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), որը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ, նույնպես կորցնում է դիրքերը․ նրա վարկանիշը նվազել է մինչև 14%՝ ընտրություններում ունեցած 16,4%-ի դիմաց։ Այսպիսով, ՔԴՄ/ՔՍՄ և ՍԴԿ կոալիցիան մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է մոտ յոթ տոկոսային կետ։

Այս ֆոնին իշխանական ճգնաժամի գլխավոր շահառուն դառնում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Եթե ընտրություններում այն ստացել էր 20,8%, ապա այժմ դրա աջակցությունն աճել է մինչև 28%, ինչը հարցման տվյալներով այն դարձնում է երկրի ամենահայտնի քաղաքական ուժը։

Դիրքերն ամրապնդում են նաև այլ ընդդիմադիր կուսակցություններ։ Ձախ կուսակցության վարկանիշն աճել է 8,7%-ից մինչև 11%, իսկ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությանըը բարձրացել է 11,6%-ից մինչև 13%։

Միևնույն ժամանակ «Զարա Վագենկնեխտի միությունը» և Ազատ ժողովրդավարական կուսակցությունը մնում են անցողիկ շեմից ցածր՝ հավաքելով յուրաքանչյուրն 3% ձայն։

INSA-ի ղեկավար Հերման Բինկերտը Bild-ին հայտնել է, որ ներկայումս ձայների մոտ 10%-ը բաժին է ընկնում այն կուսակցություններին, որոնք չեն հաղթահարում հինգտոկոսանոց շեմը։ Ըստ նրա, դա լրջորեն բարդացնում է խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորումը։

Ինստիտուտի հաշվարկների համաձայն, եթե «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հետ համագործակցությունը շարունակում է բացառված մնալ, ապա Գերմանիայում փաստացի հնարավոր են միայն եռակուսակցական կոալիցիաներ, օրինակ՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի և ՍԴԿ-ի դաշինքը՝ կամ «Կանաչների», կամ Ձախ կուսակցության հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»