9 ամենատարածված երազները․ ինչ են դրանք նշանակում
ЛАЙФԵթե հավատանք սովետական գրքերին՝ երազների մասին, ապա եթե շուն եք տեսնում, ուրեմն ընկերներին կհանդիպեք, եթե խավարասերներ՝ փող կստանաք։ Սակայն եթե այդպես լինի, ուրեմն միլիոնավոր մարդիկ ամեն օր հարստանալու են եւ այլն։ Չի կարելի ամեն ինչ ընդհնարացնել։ Ահա հոգեբանները կարծում են, որ կան որոշակի տարածված երազներ, որոնք կոնկրետ նշանակություն ունեն։ Նրանք դա պարզել են՝ ուսումնասիրելով 200 000 հոգու։
Երազ՝ դու ընկնում եք
Եթե երազում հաճախ եք ընկնում, դա ահազանգ է, որ նյարդային համակարգի հետ խնդիրներ են սկսվել։ Գուցե գերհոգնում եք, կամ ինչ-որ բան ձեր վերահսկողությունից դուրս է մնացել։
Երազ՝ կորցրել եք ձայնը
Եթե երազում ձեզ թվում է, որ կորցրել եք ձայնը, ապա դա «քնի կաթվածի» տարբերակ է։ Մասնագետները սա բացատրում են նրանով, որ մարդկանց մեծաասնությունը անշարժանում է քնած ժամանակ։ Իսկ մարդկության 7 տոկոսը, գիշերը հանկարծ արթնանալիս, չի կարողանում շարժվել խոսել եւ երբեմն անգամ շնչել։
Երազ՝ դուք մերկ եք
Երազը, որտեղ մարդ իրեն բացարձակ մերկ է տեսնում հասարակական վայրում, նշանակում է, որ նա ներքուստ ինչ-որ բանի համար ամոթի զգացում է ապրում իրական կյանքում։ Հաճախ կարող է մարդ անհարկի մեղադրանքներ լսի, ինչն էլ ներքին ամոթի զգացում առաջացնի, անգամ եթե նա դա չի գիտակցում։ Հենց սա էլ բերում է նման երազների։
Երազ՝ ձեր ատամներն ընկնում են
Սա պարզապես նշանակում է, որ դուք անհանգստանում եք ձեր արտաքինի համար, վախենում եք համակրելի տեսք չունենալ։ Սակայն այն նաեւ խորքային նշանակություն ունի, մասնագետներն ասում են, որ սա կարող է սթրեսի հետեւանք լինել, իսկ կանանց մոտ՝ հղիանալու ցանկություն։
Երազ՝ ինչ-որ մեկը հետպնդում է ձեզ
Սերիական մարդասպան, հրեշը կամ ինչ-որ սարսափելի մեկը հետապնդում է ձեզ երազում, դուք սարսափի մեջ եք։ Սա նշանակում է, որ դուք անհնագստանում եք ձեր ֆինանսական վիճակի մասին, հնարավոր է՝ դուք պարտքեր ունեք կամ վախենում եք պարտքերի տակ հայտնվել։
Երազ՝ դուք կարեւոր ղեկավար եք
Երազում դուք արքա եք, նախագահ կամ ինչ-որ կարեւոր ղեկավար․․․ Սա իրականում հասարակ ցանկություն է՝ ղեկավարելու, սեփական անկարողության գիտակցում։
Երազ՝ դուք թռչում եք
Մանուկ հասակում մեզ ծնողներն ասում էին՝ եթե թռչում եք երազում, ուրեմն մեծանում եք։ Իրականում ձեզ ուղղակի ազատություն է պակասում, դուք չեք կարողանում ձեր մեջ ուժ գտնել՝ ինքնուրույն ինչ որ բանի հասնելու։
Երազ՝ սիրելին դավաճանում է ձեզ
Սովորաբար, նման երազներ սկսում են տեսնել, երբ կորցնում են ինքնավստահությունն ու սեռական կարողությունների հետ խնդիրներ են առաջանում։
Երազ՝ դուք մահացել եք
Ժողովուրդն ասում է՝ եթե նման երազ եք տեսել, երկար կապրեք։ Սակայն հոգեբանները նշում են՝ մահը բաժանում է, հետեւաբար՝ ենթագիտակցորեն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից ցանկանում եք բաժանվել, ազատվել, ցանկանում եք սկզբից սկսել, այդ պատճառով էլ նման երազներ եք տեսնում։
Պատրաստեց Past.am-ը:
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
3
Почему власти «паникуют»? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
А к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»



