Պայթյուն Յարոսլավլի բնակելի շենքում․ վիրավորների թվում հայեր կան (լուսանկարներ, տեսանյութ)
ВИДЕОՌԴ Յարոսլավլ քաղաքում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 4 զոհ եւ 9 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ շենքի փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունը՝ 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Շենքի կեսը փլուզվել է, լրջորեն տուժել է 10 բնակարան։ Հրապարակվել է վիրավորներից մի քանիսի անունները, նրանց մեկ հայկական ազգանունով երկու հոգի կա՝ Հովհաննիսյան Տ․, 1965թ․ եւ Կավանդյան Գ․, 1991թ․։ Շենքից 131 հոգու են տարհանել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նշվում է, որ փլատակների տակ էլի մարդիկ կարող են լինել, այդ թվում՝ երեխաներ։ Նշենք նաեւ, որ պայթյունը տեղի է ունեցել լուսադեմին՝ ժամը 4։10-ի հատվածում։
Պատրաստեց Past.am-ը:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



