Պայթյուն Յարոսլավլի բնակելի շենքում․ վիրավորների թվում հայեր կան (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOՌԴ Յարոսլավլ քաղաքում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել, ինչի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 4 զոհ եւ 9 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ շենքի փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունը՝ 4-րդ հարկի բնակարաններից մեկում։
Շենքի կեսը փլուզվել է, լրջորեն տուժել է 10 բնակարան։ Հրապարակվել է վիրավորներից մի քանիսի անունները, նրանց մեկ հայկական ազգանունով երկու հոգի կա՝ Հովհաննիսյան Տ․, 1965թ․ եւ Կավանդյան Գ․, 1991թ․։ Շենքից 131 հոգու են տարհանել, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նշվում է, որ փլատակների տակ էլի մարդիկ կարող են լինել, այդ թվում՝ երեխաներ։ Նշենք նաեւ, որ պայթյունը տեղի է ունեցել լուսադեմին՝ ժամը 4։10-ի հատվածում։
Պատրաստեց Past.am-ը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



