Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա Կոստանյան
ВИДЕОՀայաՔվե վարչության անդամ, քաղաքական երկարամյա պայքարակից ընկեր Մենուա Սողոմոնյանի հետ «ՀայաՔվե հիմնասյուներ» փոդքասթի շրջանակներում զրուցել ենք Արցախի մասին. հայկական հարց, որը մեզ համար փակված չէ, առնվազն իրավունքի պաշտպանության մակարդակում, իրավունք, որի իրացումն ամրագրված, պաշտպանված և երաշխավորված է բոլոր ժողովրդավարների սիրելի «միջազգային իրավական կառույցների» ընդունած կոնվենցիաներով։ Այդ իրավունքից հրաժարումը, մերժումը հատկապես՝ համամարդկային հանցագործություն է, և ուժի միջոցով ագրեսիայի համար պարարտ հող է նախապատրաստում աշխարհի բոլոր այն բռնարար ղեկավարների համար, ովքեր տարածքային օկուպացիոն հավակնություններ ունեն հարևանների հայրենի բնօրրանների նկատմամբ։
Արցախի հայերի բոլոր տեսակի իրավունքներից հրաժարման ուղղությամբ «ագրեսիվ» պրոպագանդա, առավել ևս ատելությամբ լցված քայլեր տանող ցանկացած ոք՝ տվյալ պահին իշխանություն ունեցողներից մինչև ապագա ղեկավարներ, պետք է իմանան, որ համամարդկային հանցագործություն են իրականացնում և ենթակա են լինելու օրենքի ողջ ուժով պատասխանատվության։
Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбо...
5
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян



