Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա Կոստանյան
VIDEOՀայաՔվե վարչության անդամ, քաղաքական երկարամյա պայքարակից ընկեր Մենուա Սողոմոնյանի հետ «ՀայաՔվե հիմնասյուներ» փոդքասթի շրջանակներում զրուցել ենք Արցախի մասին. հայկական հարց, որը մեզ համար փակված չէ, առնվազն իրավունքի պաշտպանության մակարդակում, իրավունք, որի իրացումն ամրագրված, պաշտպանված և երաշխավորված է բոլոր ժողովրդավարների սիրելի «միջազգային իրավական կառույցների» ընդունած կոնվենցիաներով։ Այդ իրավունքից հրաժարումը, մերժումը հատկապես՝ համամարդկային հանցագործություն է, և ուժի միջոցով ագրեսիայի համար պարարտ հող է նախապատրաստում աշխարհի բոլոր այն բռնարար ղեկավարների համար, ովքեր տարածքային օկուպացիոն հավակնություններ ունեն հարևանների հայրենի բնօրրանների նկատմամբ։
Արցախի հայերի բոլոր տեսակի իրավունքներից հրաժարման ուղղությամբ «ագրեսիվ» պրոպագանդա, առավել ևս ատելությամբ լցված քայլեր տանող ցանկացած ոք՝ տվյալ պահին իշխանություն ունեցողներից մինչև ապագա ղեկավարներ, պետք է իմանան, որ համամարդկային հանցագործություն են իրականացնում և ենթակա են լինելու օրենքի ողջ ուժով պատասխանատվության։
Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month
5
Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank



