Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
ПОЛИТИКАԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն։
Նախ, նա որպես չսպասվսծ մեկը, ներխուժեց մոր և երեխայի առօրյա։ Մոր կողմից մի քանի անգամ իրենց հետ հաղորդակցվելու ուղիղ մերժումն ստանալուց հետո, չդադարեցրեց ու համառորեն շարունակեց նրանց վզին փաթաթել իր տհաճ ներկայությունը, ապա անցավ բոլոր սահմանները և մատ թափ տալով սկսեց բարձր բղավել երիտասարդ կնոջ վրա` նրա անչափահաս երեխայի ներկայությամբ, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»։
Այս խոսքերը պատահական նետված չէին, այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցության մեջ նստած պոռթկումն էր` «Ղարաբաղը տալու» պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը իրենից հեռացնելու «փախած» մեղադրանքով։ Դրանից նա երբեք չի՛ ազատվելու, իրականության հետ նա առերեսվելու է միշտ ու ամենուր ևւ չի՛ կարողանալու փախչել իր ստեղծած դաժան իրականությունից։
Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր։ Հետաքրքիր է, ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ Փաշինյանի վարքագծին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



