Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն։
Նախ, նա որպես չսպասվսծ մեկը, ներխուժեց մոր և երեխայի առօրյա։ Մոր կողմից մի քանի անգամ իրենց հետ հաղորդակցվելու ուղիղ մերժումն ստանալուց հետո, չդադարեցրեց ու համառորեն շարունակեց նրանց վզին փաթաթել իր տհաճ ներկայությունը, ապա անցավ բոլոր սահմանները և մատ թափ տալով սկսեց բարձր բղավել երիտասարդ կնոջ վրա` նրա անչափահաս երեխայի ներկայությամբ, թե «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»։
Այս խոսքերը պատահական նետված չէին, այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի ենթագիտակցության մեջ նստած պոռթկումն էր` «Ղարաբաղը տալու» պատասխանատվության ու այդ պատասխանատվությունը իրենից հեռացնելու «փախած» մեղադրանքով։ Դրանից նա երբեք չի՛ ազատվելու, իրականության հետ նա առերեսվելու է միշտ ու ամենուր ևւ չի՛ կարողանալու փախչել իր ստեղծած դաժան իրականությունից։
Այն ինչ մենք այսօր տեսանք, թույլ, վախկոտ մեկի վարքագիծ էր։ Հետաքրքիր է, ՄԻՊ-ը որևէ գնահատական չի՞ ուզում տալ Փաշինյանի վարքագծին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



