Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վիզաների ազատականացումը արտագաղթի կբերի՞. մասնագետների կանխատեսումը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Օրերս ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների այցի կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությունը ներկայումս ԵՄ կողմից վարվող և գործընթացում գտնվող միակ ակտիվ երկխոսությունն է այդ թեմայով, ինչը կարևոր քաղաքական ազդակ է։ Երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին՝ որպես ԵՄ-ի հետ համագործակցությունն ավելի բարձր մակարդակով իրականացնելու գործընթացի կարևոր բաղադրիչ։ Նախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կարևոր նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար, այն «կխթանի մարդկանց միջև շփումները, կրթական, մշակութային փոխանակումները, գործարար կապերի զարգացումը»։ 

Այնուհանդերձ լրագրողները Արփինե Սարգսյանին հայտնեցին հանրային մտահոգությունը՝ արդյո՞ք վիզաների ազատականացումը չի հանգեցնի երկրից ավելի թափով արտագաղթին, ինչին ի պատասխան նա երաշխավորված վստահեցրեց` բացառվում է՝ վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինի․ «Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու»։ 

Ըստ նախարարի՝ երկրում հակառակ միտումներն են արձանագրում՝ «պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8,660»։ 

Ասել է թե Հայաստանից հեռացող և Հայաստան վերադարձող քաղաքացիների տարբերությունը 8, 660 է, այդքանով ավելի մարդ է վերադարձել վերջին ժամանակահատվածում։ 
 
MediaHub-ը փորձեց պարզել`  որքանո՞վ են Արփինե Սարգսյանի համոզումները հիմնավորված, որ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացումը չի խթանի երկրից արտագաղթը։ 

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խիստ կասկածում է, որ երբևէ այդ գործընթացը կարող է ավարտին հասցվել, որ ԵՄ երկրների սահմանները Հայաստանի բնակչության առաջ լայնորեն կբացվեն՝ վիզայի ռեժիմի չեղարկմամբ։ Բայց եթե դա երբևէ հաջողվի, ժողովրդագետը կարծում է, որ անգամ անօրինական արտագաղթի դեպքում տվյալ ԵՄ երկրներում դեպորտի միջոցով հնարավոր կլինի պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում նա չի բացառում, որ արտագաղթի տեմպերը, ինչպես նախկինում, հիմա էլ կարող են թափ հավաքել, քանի որ «այնքան բան անցավ վերջին տարիներին մեր գլխով, որ դժվար թե Հայաստանում ապրելը սեփական բնակիչների համար գրավիչ է», ինչպես որ ներկայացնում է Արփինե Սարգսյանը։ 

Ըստ Գագիկ Եգանյանի, որը վերջին անգամ 2023 թվականին է Հայաստանի բնակչության արտագաղթի թեմային անդրադարձել առանձին ուսումնասիրությամբ` Հայաստանում այդ ժամանակահատվածից հետո դրական զարգացումներ չեն եղել, ինչը մարդկանց՝ երկրում մնալու և ապրելու խթան կդառնար։ Հետևաբար այն ժամանակահատվածի տրամադրությունները կարելի է պրոյեկտել այսօրվա վրա։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ մարդկանց մոտ կա Հայաստանից արտագաղթելու ցանկությունը։ Այլ բան է, որ շատերի համար դա իրատեսական չէ, մարդիկ գնալու հնարավորություններ չունեն, մտածում եմ, որ այլ երկրում չեն կարողանա կյանքը զրոյից սկսել կամ իրենց համար երկրից դուրս գալը դժվար է տարբեր պատճառներով։ Հիմնականում արևմտյան պետություններում հարազատներ ունեցող ՀՀ քաղաքացիների ելքը երկրից բավականին դժվար է, շատ դեպքերում ընտանիքներին անգամ թույլ չեն տալիս վերամիավորվել՝ մերժելով մասնավորապես ԵՄ պետություններ գնալու նրանց դիմումները։ Եվ եթե վիզայի ռեժիմը պարզեցվի և հեշտացվի ԵՄ պետություններ գնալը, նրանք կարող են իրենց ցանկությունն իրականացնելու հնարավորություն տեսնել դրանում։

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը MediaHub-ին ասաց, որ վերջին երկու տարվա ընթացքում արտագաղթի տեմպերն Հայաստանում էականորեն նվազել են, ունենք վերադարձող միգրանտներ, միգրացիոն մնացորդը դրական է,ինչը նա պայմանավորում է երկու գործոնով՝ Հայաստանում տնտեսական աճով, հայերի համար արտագաղթի հիմնական ուղղություն համարվող Ռուսաստանի Դաշնությունում պատերազմական վիճակով, ինչպես նաև այնտեղ միգրացիոն պայմանների բարդացմամբ։ Դրանով պայմանավորված՝ դեպի Ռուսաստան հայաստանցիների հոսքը գրեթե զրոյացել է։ Անգամ հակառակ հոսք կա, շատ հայեր վերադարձել են հայրենիք և սպասողական վիճակում են։ Սակայն նրա գնահատմամբ՝ այդ միտումը կայուն չէ, Հայաստանի միգրացիոն պատկերը շատ դինամիկ է՝ կախված երկրի տնտեսական-քաղաքական հանգամանքներից՝ ընդ որում կարճաժամկետ։ 

Անդրադառնալով ԵՄ մեխանիզմներին, որոնցով պետք է զսպվի արտագաղթը,` Հրանտ Միքայելյանն ասաց, որ դրա համար գոյություն ունի ռեադմիսիայի գործընթաց, որի շրջանակում երկրները, որոնց վիզաների ազատականացման հարցով բանակցություններ են վարում, պարտավորվում են իրենց քաղաքացիներին հետ ընդունել, եթե ԵՄ երկիրը համարի, որ նրանք, խախտելով միգրացիոն օրենքը, մնացել են այնտեղ։ Ժողովրդական լեզվով՝ նրանց դեպորտ են անելու։ Այս ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, որոնք մեկնարկել են դեռ 2011-2013 թվականներից։ Որոշ դրույթներ էլ 2017-18 թվականներին են սահմանվել, այժմ էլ օրենսդրական համապատասխանեցումներըշարունակվում են։  Բիոմետրիկ անձնագրերի համատարած կիրառումը այդ գործընթացի պարտադիր պայմաններից մեկն է, որ պետք է կատարվի վիզաների ազատականացումը գործարկելու համար։ 

Մեր հարցին արդյո՞ք այդ օրենսդրական համապատասխանեցումը և վիզաներն ազատականացնելու համար անհրաժեշտ բոլոր պահանջները կատարելու դեպքում հնարավոր կլինի խուսափել հնարավոր անկառավարելի արտագաղթից, Հրանտ Միքայելյանը պատասխանեց` խորհուրդ տալով դիտարկել Վրաստանի օրինակը․ «2017 թվականին, երբ Վրաստանում դեպի ԵՄ երկրներ մուտքն ազատակացվեց, վիճակագրական տվյալներով՝ 37 հազար մարդ արտագաղթեց երկրից։ Հետո իշխանությունները վերանայեցինիրենց քաղաքականությունը, բայց 2018 թվականին էլ 33 հազար է արտագաղթել Վրաստանից կամ ներգաղթել է ԵՄ։ Ես չեմ բացառում, որ նման բան կարող է նաև Հայաստանում լինել։ Չնայած որ ԵՄ միգրացիոն կառույցները կարող են փորձել և որոշակի օրենսդրական կարողություններ կունենան այդ քաղաքացիներին Հայաստան հետ ուղարկելու համար, բայց դատելով այլ երկրների միգրանտների շրջանում նրանց իրականացրած աշխատանքից՝ կարող ենք ասել, որ նրանց ջանքերն այդքան էլ արդյունավետ չեն։ 

Շատերն ամեն դեպքում տարբեր հնարքներ կօգտագործեն և կմնան, մանավանդ որ այստեղ շատ ընտանիքներ կան, որոնց անդամներից մեկ-երկուսը կամ մի քանիսն արտերկրում են բնակվում՝ ԵՄ երկրներում։ Նրանց համար այնտեղ ամրապնդվելն ավելի հեշտ կլինի։ Այդպիսիով վիզաների ազատականացումը կարող ենք դիտարկել որպես միգրացիայի նոր հնարավորություն»։

Տնտեսագետ մեզ հետ զրույցում հիշեցրեց 2010 թվականի մարտը, երբ բացվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև Վերին Լարսի սահմանային անցակետը և Հայաստանից դեպի Ռուսաստան միանգամից մեկուկես-երկու անգամ աճեց միգրացիոն ալիքը։ Արդյունքում այդ տարի Հայաստանում արձանագրվեց չնախատեսված լրացուցիչ 20-25 հազար քաղաքացիների արտագաղթ։ 
 
Թագուհի Ասլանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»