Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիզաների ազատականացումը արտագաղթի կբերի՞. մասնագետների կանխատեսումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Օրերս ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների այցի կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությունը ներկայումս ԵՄ կողմից վարվող և գործընթացում գտնվող միակ ակտիվ երկխոսությունն է այդ թեմայով, ինչը կարևոր քաղաքական ազդակ է։ Երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին՝ որպես ԵՄ-ի հետ համագործակցությունն ավելի բարձր մակարդակով իրականացնելու գործընթացի կարևոր բաղադրիչ։ Նախարարն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գործընթացը կարևոր նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար, այն «կխթանի մարդկանց միջև շփումները, կրթական, մշակութային փոխանակումները, գործարար կապերի զարգացումը»։ 

Այնուհանդերձ լրագրողները Արփինե Սարգսյանին հայտնեցին հանրային մտահոգությունը՝ արդյո՞ք վիզաների ազատականացումը չի հանգեցնի երկրից ավելի թափով արտագաղթին, ինչին ի պատասխան նա երաշխավորված վստահեցրեց` բացառվում է՝ վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինի․ «Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու»։ 

Ըստ նախարարի՝ երկրում հակառակ միտումներն են արձանագրում՝ «պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8,660»։ 

Ասել է թե Հայաստանից հեռացող և Հայաստան վերադարձող քաղաքացիների տարբերությունը 8, 660 է, այդքանով ավելի մարդ է վերադարձել վերջին ժամանակահատվածում։ 
 
MediaHub-ը փորձեց պարզել`  որքանո՞վ են Արփինե Սարգսյանի համոզումները հիմնավորված, որ ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացումը չի խթանի երկրից արտագաղթը։ 

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խիստ կասկածում է, որ երբևէ այդ գործընթացը կարող է ավարտին հասցվել, որ ԵՄ երկրների սահմանները Հայաստանի բնակչության առաջ լայնորեն կբացվեն՝ վիզայի ռեժիմի չեղարկմամբ։ Բայց եթե դա երբևէ հաջողվի, ժողովրդագետը կարծում է, որ անգամ անօրինական արտագաղթի դեպքում տվյալ ԵՄ երկրներում դեպորտի միջոցով հնարավոր կլինի պայքարել դրա դեմ։ Ամեն դեպքում նա չի բացառում, որ արտագաղթի տեմպերը, ինչպես նախկինում, հիմա էլ կարող են թափ հավաքել, քանի որ «այնքան բան անցավ վերջին տարիներին մեր գլխով, որ դժվար թե Հայաստանում ապրելը սեփական բնակիչների համար գրավիչ է», ինչպես որ ներկայացնում է Արփինե Սարգսյանը։ 

Ըստ Գագիկ Եգանյանի, որը վերջին անգամ 2023 թվականին է Հայաստանի բնակչության արտագաղթի թեմային անդրադարձել առանձին ուսումնասիրությամբ` Հայաստանում այդ ժամանակահատվածից հետո դրական զարգացումներ չեն եղել, ինչը մարդկանց՝ երկրում մնալու և ապրելու խթան կդառնար։ Հետևաբար այն ժամանակահատվածի տրամադրությունները կարելի է պրոյեկտել այսօրվա վրա։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ մարդկանց մոտ կա Հայաստանից արտագաղթելու ցանկությունը։ Այլ բան է, որ շատերի համար դա իրատեսական չէ, մարդիկ գնալու հնարավորություններ չունեն, մտածում եմ, որ այլ երկրում չեն կարողանա կյանքը զրոյից սկսել կամ իրենց համար երկրից դուրս գալը դժվար է տարբեր պատճառներով։ Հիմնականում արևմտյան պետություններում հարազատներ ունեցող ՀՀ քաղաքացիների ելքը երկրից բավականին դժվար է, շատ դեպքերում ընտանիքներին անգամ թույլ չեն տալիս վերամիավորվել՝ մերժելով մասնավորապես ԵՄ պետություններ գնալու նրանց դիմումները։ Եվ եթե վիզայի ռեժիմը պարզեցվի և հեշտացվի ԵՄ պետություններ գնալը, նրանք կարող են իրենց ցանկությունն իրականացնելու հնարավորություն տեսնել դրանում։

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը MediaHub-ին ասաց, որ վերջին երկու տարվա ընթացքում արտագաղթի տեմպերն Հայաստանում էականորեն նվազել են, ունենք վերադարձող միգրանտներ, միգրացիոն մնացորդը դրական է,ինչը նա պայմանավորում է երկու գործոնով՝ Հայաստանում տնտեսական աճով, հայերի համար արտագաղթի հիմնական ուղղություն համարվող Ռուսաստանի Դաշնությունում պատերազմական վիճակով, ինչպես նաև այնտեղ միգրացիոն պայմանների բարդացմամբ։ Դրանով պայմանավորված՝ դեպի Ռուսաստան հայաստանցիների հոսքը գրեթե զրոյացել է։ Անգամ հակառակ հոսք կա, շատ հայեր վերադարձել են հայրենիք և սպասողական վիճակում են։ Սակայն նրա գնահատմամբ՝ այդ միտումը կայուն չէ, Հայաստանի միգրացիոն պատկերը շատ դինամիկ է՝ կախված երկրի տնտեսական-քաղաքական հանգամանքներից՝ ընդ որում կարճաժամկետ։ 

Անդրադառնալով ԵՄ մեխանիզմներին, որոնցով պետք է զսպվի արտագաղթը,` Հրանտ Միքայելյանն ասաց, որ դրա համար գոյություն ունի ռեադմիսիայի գործընթաց, որի շրջանակում երկրները, որոնց վիզաների ազատականացման հարցով բանակցություններ են վարում, պարտավորվում են իրենց քաղաքացիներին հետ ընդունել, եթե ԵՄ երկիրը համարի, որ նրանք, խախտելով միգրացիոն օրենքը, մնացել են այնտեղ։ Ժողովրդական լեզվով՝ նրանց դեպորտ են անելու։ Այս ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, որոնք մեկնարկել են դեռ 2011-2013 թվականներից։ Որոշ դրույթներ էլ 2017-18 թվականներին են սահմանվել, այժմ էլ օրենսդրական համապատասխանեցումներըշարունակվում են։  Բիոմետրիկ անձնագրերի համատարած կիրառումը այդ գործընթացի պարտադիր պայմաններից մեկն է, որ պետք է կատարվի վիզաների ազատականացումը գործարկելու համար։ 

Մեր հարցին արդյո՞ք այդ օրենսդրական համապատասխանեցումը և վիզաներն ազատականացնելու համար անհրաժեշտ բոլոր պահանջները կատարելու դեպքում հնարավոր կլինի խուսափել հնարավոր անկառավարելի արտագաղթից, Հրանտ Միքայելյանը պատասխանեց` խորհուրդ տալով դիտարկել Վրաստանի օրինակը․ «2017 թվականին, երբ Վրաստանում դեպի ԵՄ երկրներ մուտքն ազատակացվեց, վիճակագրական տվյալներով՝ 37 հազար մարդ արտագաղթեց երկրից։ Հետո իշխանությունները վերանայեցինիրենց քաղաքականությունը, բայց 2018 թվականին էլ 33 հազար է արտագաղթել Վրաստանից կամ ներգաղթել է ԵՄ։ Ես չեմ բացառում, որ նման բան կարող է նաև Հայաստանում լինել։ Չնայած որ ԵՄ միգրացիոն կառույցները կարող են փորձել և որոշակի օրենսդրական կարողություններ կունենան այդ քաղաքացիներին Հայաստան հետ ուղարկելու համար, բայց դատելով այլ երկրների միգրանտների շրջանում նրանց իրականացրած աշխատանքից՝ կարող ենք ասել, որ նրանց ջանքերն այդքան էլ արդյունավետ չեն։ 

Շատերն ամեն դեպքում տարբեր հնարքներ կօգտագործեն և կմնան, մանավանդ որ այստեղ շատ ընտանիքներ կան, որոնց անդամներից մեկ-երկուսը կամ մի քանիսն արտերկրում են բնակվում՝ ԵՄ երկրներում։ Նրանց համար այնտեղ ամրապնդվելն ավելի հեշտ կլինի։ Այդպիսիով վիզաների ազատականացումը կարող ենք դիտարկել որպես միգրացիայի նոր հնարավորություն»։

Տնտեսագետ մեզ հետ զրույցում հիշեցրեց 2010 թվականի մարտը, երբ բացվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև Վերին Լարսի սահմանային անցակետը և Հայաստանից դեպի Ռուսաստան միանգամից մեկուկես-երկու անգամ աճեց միգրացիոն ալիքը։ Արդյունքում այդ տարի Հայաստանում արձանագրվեց չնախատեսված լրացուցիչ 20-25 հազար քաղաքացիների արտագաղթ։ 
 
Թագուհի Ասլանյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ահա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել ԿարապետյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասինԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար «Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԳալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )