5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
ПОЛИТИКА2026 թ․ մարտի 12-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեկենաս Արտակ Թովմասյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը կմեկնարկի հայ միջնադարյան մեծանուն բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Նախաձեռնությունը միտված է հայ միջնադարյան գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հայկական բժշկագիտական մտքի ներկայացմանը համաշխարհային գիտական հարթակներում։
Նշենք, որ սա «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն է՝ ուղղված գիտության զարգացմանը Հայաստանում։

1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



