5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
POLITICS2026 թ․ մարտի 12-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեկենաս Արտակ Թովմասյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը կմեկնարկի հայ միջնադարյան մեծանուն բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Նախաձեռնությունը միտված է հայ միջնադարյան գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հայկական բժշկագիտական մտքի ներկայացմանը համաշխարհային գիտական հարթակներում։
Նշենք, որ սա «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն է՝ ուղղված գիտության զարգացմանը Հայաստանում։

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



