Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը մարտական դիրքում․ կասկածյալը հայտնաբերվել է.
ОБЩЕСТВОԱյսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
1
Пустые дома, исчезнувшие субсидии. «Паст»
2
«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях
3
Рука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из Арцаха
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков Арм...



