Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը մարտական դիրքում․ կասկածյալը հայտնաբերվել է.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության ծառայողները ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



