Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը դիտարկում է Երկրի հեռահար զոնդավորման նոր արբանյակներ ձեռք բերելու հնարավորությունը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված «Armsat-1» արբանյակն իր առաքելությունն ավարտել է 2025 թվականի վերջին ամիսներին: Այս կապակցությամբ իշխանություններն արդեն հայտարարել են նոր արբանյակ կամ արբանյակների խումբ ձեռք բերելու հնարավորությունը դիտարկելու մտադրության մասին, որոնք նախատեսված կլինեն Երկրի հեռահար զոնդավորման և տիեզերական լուսանկարահանման համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը լրջորեն քննարկում է երկրի արբանյակային հնարավորությունների ընդլայնման տարբերակները, սակայն ընդգծում է սկզբունքային տարբերությունը արբանյակների տարբեր տիպերի միջև:

Այս համատեքստում նա անդրադարձել է «HayaSat-2» նախագծին՝ շեշտելով, որ նմանատիպ նախաձեռնությունները Հայաստանի համար բացառիկ արժեք ունեն նախևառաջ գիտության, հետազոտությունների և նորարարությունների տեսանկյունից, քանի որ թույլ են տալիս երկրի ներսում ձևավորել սեփական կարողությունները, գիտելիքները և ինժեներական փորձը՝ արբանյակների նախագծման և արտադրության ոլորտում:

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ ֆունկցիոնալ տեսանկյունից նմանատիպ գիտահետազոտական արբանյակները և Երկրի հեռահար դիտարկման արբանյակները լուծում են լիովին տարբեր խնդիրներ: Ավելի հավակնոտ կիրառական նպատակների իրականացման համար ոլորտը դեռ պետք է զարգացման երկար ճանապարհ անցնի՝ մեծացնելով տեխնոլոգիական և արտադրական ներուժը:

Հայրապետյանն ընդգծել է, որ այս աշխատանքների շրջանակում կառավարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամություն են հայտնել աջակցել տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ ներգրավված գործընկերների և նախաձեռնությունների լայն շրջանակին: Ընդ որում, խոսքը ոչ միայն կոնկրետ նախագծերի, այլև ողջ ոլորտի համար բարենպաստ ինստիտուցիոնալ և տնտեսական միջավայրի ձևավորման մասին է:

Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ կառավարությունը ներկայացրել էր հարկային արտոնությունների մասշտաբային փաթեթ՝ ուղղված ողջ տնտեսությանը և գիտահետազոտական հատվածին: Այս ծրագրի հիմնական պոտենցիալ շահառուներից մեկը կարող են դառնալ այն գիտահետազոտական խմբերը, որոնք ներգրավված կլինեն, մասնավորապես, հաջորդ հայկական արբանյակի նախագծման և արտադրության մեջ:

Նրա խոսքով՝ համապատասխան օրենքն ընդունելիս իշխանություններն ընդգծել են դրա հիմնարար և հորիզոնական նշանակությունը՝ ելնելով այն գիտակցումից, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում ներդրումները պետք է խթանվեն պետության կողմից տնտեսության բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: Հենց այդ պատճառով ծրագիրն ընդգրկում է ոլորտների ողջ սպեկտրը և որևէ սեկտոր չի առանձնացնում որպես առանձին կատեգորիա:

Այս համատեքստում նախարարը նշել է, որ արբանյակների ստեղծման աշխատանքները կրում են զուտ գիտահետազոտական բնույթ և կորակվեն որպես R&D, ինչը թույլ է տալիս նման նախագծերին հավակնել պետական աջակցության գործող և պլանավորված ծրագրերին մասնակցությանը: Ըստ Հայրապետյանի՝ արդեն իսկ գոյություն ունեն բավարար քանակությամբ պետական օժանդակության գործիքներ և մեխանիզմներ, որոնցից գործընկերները կարող են օգտվել նմանատիպ նախաձեռնությունների զարգացման ժամանակ:

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»