Հրշեջները մարել են մթերային խանութում բռնկված հրդեհը
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով, և ջերմահարվել 6 սառնարան:
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
4
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
5
Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»



