Հրշեջները մարել են մթերային խանութում բռնկված հրդեհը
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրղինյան 8/1 շենքի մոտակայքում գտնվող մթերային խանութում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.33-ին, մարվել՝ 08.37-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքից, խանութում ամբողջությամբ այրվել են պատին ամրացված տաղավարները՝ մթերքով, և ջերմահարվել 6 սառնարան:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
5
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard



