Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ Ղազինյան
ОБЩЕСТВОՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը, ի թիվս այլ ապօրինությունների, վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման, որի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունն ու օրենքները, մարդկային տարրական արժեքներն ու սկզբունքները։
Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման։
Ապօրինի ազատազրկված լինելով և գիտակցելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արդարության և օրինականության հասնելու անհնարինությունը՝
Նարեկը դիմեց բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի։
Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը և պատրաստ լինել Հայաստանում օրինականության և արդարության վերականգնման համար ակտիվ պայքարին։
Առողջություն ու ամուր կամք եմ մաղթում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



