Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ Ղազինյան
SOCIETYՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը, ի թիվս այլ ապօրինությունների, վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման, որի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունն ու օրենքները, մարդկային տարրական արժեքներն ու սկզբունքները։
Փաստացի ականատեսն ենք մեկ մարդու կողմից դատական իշխանության ամբողջական ուզուրպացման և փաստացի կազմալուծման։
Ապօրինի ազատազրկված լինելով և գիտակցելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արդարության և օրինականության հասնելու անհնարինությունը՝
Նարեկը դիմեց բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի։
Իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին և հորդորում եմ դադարեցնել հացադուլը, հավաքել ուժերը և պատրաստ լինել Հայաստանում օրինականության և արդարության վերականգնման համար ակտիվ պայքարին։
Առողջություն ու ամուր կամք եմ մաղթում։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



