Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով
ОБЩЕСТВОԿրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով։
Լուսանկարն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։
Հարբհաջան Սինգհը, ով կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և հանդիսանում է Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ, ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում, որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։
Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



