Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հայաստանում, Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարով։
Լուսանկարն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության դրոշով և «Հայաստանը ներկայանալու է Հիսուսի ամենաբարձր արձանով» գրառմամբ։
Հարբհաջան Սինգհը, ով կրիկետում սպորտային կարիերան ավարտելուց հետո մտել է քաղաքականություն և հանդիսանում է Ռաջյա Սաբհայի խորհրդարանի անդամ, ակտիվ գործունեություն է ծավալում նաև կինոարդյունաբերության ոլորտում և հայտնի է Հնդկաստանում, որպես հեռուստատեսային աստղ ու կրիկետի մեկնաբան։
Նրա հետևորդների թիվը միայն Ինստագրամում գերազանցում է 17 միլիոնը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա ունի ավելի քան 10 միլիոն հետևորդ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



