Սերբիան հույս ունի այս տարի ազատ առեւտրի պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍերբիան հուսով Է 2016 թվականին ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտարարել Է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Ակնկալում ենք, որ այս տարի ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ, այնպես որ Սերբիան համաձայնագիր ունենա ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ»,-նշել Է նա:
ԵԱՏՄ-ն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



