Սերբիան հույս ունի այս տարի ազատ առեւտրի պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ
INTERNATIONAL NEWSՍերբիան հուսով Է 2016 թվականին ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտարարել Է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
«Ակնկալում ենք, որ այս տարի ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ, այնպես որ Սերբիան համաձայնագիր ունենա ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ»,-նշել Է նա:
ԵԱՏՄ-ն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից:
ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



