Սոչիում 3-4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ФОТОՍոչիի Լազարևսկոյե և Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Պրոշունինի, Լազարևսկոյե շրջանի բնակիչները սեյսմիկ ակտիվությունը զգացել են Մոսկվայի ժամանակով մոտ 13:00-ին։ Միասնական դիսպետչերական ծառայությունը զանգեր է ստացել նաև Մագրիի և Լոոյի բնակիչներից։ Այս պահին ցնցումները դադարել են, գրել է Սոչիի քաղաքապետը։
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



