Սոչիում 3-4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
PHOTOՍոչիի Լազարևսկոյե և Կենտրոնական շրջաններում երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ և ավերածություններ չկան։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ավազանում՝ Սոչիի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Լազարևսկոյե շրջանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է չորս, Կենտրոնականում՝ հինգ մագնիտուդ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ըստ Պրոշունինի, Լազարևսկոյե շրջանի բնակիչները սեյսմիկ ակտիվությունը զգացել են Մոսկվայի ժամանակով մոտ 13:00-ին։ Միասնական դիսպետչերական ծառայությունը զանգեր է ստացել նաև Մագրիի և Լոոյի բնակիչներից։ Այս պահին ցնցումները դադարել են, գրել է Սոչիի քաղաքապետը։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



