Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի
ОБЩЕСТВОՀունվարի 3-ին՝ ժամը 11։42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ՝ քարշակման եղանակով, ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



