Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձրել միակողմանի երթևեկելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 3-ին՝ ժամը 11։42-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ՝ քարշակման եղանակով, ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



