Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ուսուցիչները ԳԹԿ-ից պահանջում են մինչև երկուշաբթի 4 քայլ կատարել

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Այս պահին ԳԹԿ-ից պահանջվում են ոչ բացատրություններ, զանգեր, այլ անմիջական իրավական քայլեր»,-մի խումբ ուսուցիչներ հրապարակային կերպով բաց նամակ են ուղղել ԳԹԿ-ին՝ ներկայացնելով խնդիրներն ու իրենց պահանջները։

Նամակում ասված է.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մեր ներկայացրած զեկույցը և պահանջները վերաբերում են ուսուցիչների աշխատանքային իրավունքներին, վարչական ակտերի իրավաչափությանը և մարդու արժանապատվության և սոցիալական վիճակի պաշտպանությանը, ուստի ենթակա են սեղմ ժամկետներով քննության։

ԳԹԿ-ն պարտավոր է

• մինչև 15 օր /որը լրանում է 29.12.2025թ./ տրամադրել գրավոր, պաշտոնական պատասխան՝ զեկույցում արձանագրված խախտումների և ներկայացված պահանջների վերաբերյալ (ՀՀ «Դիմումների և բողոքների մասին» օրենքի հիմքով)։
• անմիջապես, այսինքն՝ առանց ժամկետի սպասման, կասեցնել վիճարկելի թեստերի հիման վրա ուղարկվող բոլոր ծանուցումները, քանի որ դրանք ունեն անմիջական և անդառնալի աշխատանքային հետևանքներ։

ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է

• մինչև 15 օր արձագանքել որպես վերադաս մարմին՝ գնահատելով ԳԹԿ-ի գործողությունների իրավաչափությունը և ապահովելով վարչական վերահսկողություն։

Մարդու իրավունքների պաշտպանը պարտավոր է

• անհապաղ արձագանքել, քանի որ առկա են՝ աշխատանքի կորստի ռիսկեր, հոգեբանական ճնշումներ և հավասարության սկզբունքի խախտումներ։

Եթե սահմանված ժամկետներում պատասխան չի տրամադրվում, դա օրենքի տեսանկյունից դիտարկվում է որպես վարչական անգործություն, որը բացում է ճանապարհը վերադաս բողոքների և վարչական դատարան դիմելու համար։

Ի՞նչ պետք է արդեն արված լիներ, կամ ամենաուշը՝ մինչև երկուշաբթի արվի:

Մենք ըմբռնումով ենք մոտենում տարեվերջյան ծանրաբեռնվածությամբ աշխատող բոլոր մասնագետների և պետական կառույցների նկատմամբ։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ խնդիրը այլևս տեսական կամ ընթացակարգային չէ։

Այս պահին առկա է անմիջական վնաս․ որոշ դպրոցների տնօրեններ արդեն ձեռնմուխ են եղել վիճարկելի ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին ծանուցումներ բաժանելուն, հաճախ՝ անօրինական ձևաչափերով, մարդկանց դնելով հոգեբանական սթրեսի, աշխատանքի կորստի և արժանապատվության խախտման առաջ։

Այդ պայմաններում լռությունը կամ սպասումը չեն կարող արդարացվել ծանրաբեռնվածությամբ, քանի որ խոսքը գնում է աշխատանքային իրավունքների, վարչական ակտերի իրավաչափության և մարդու հիմնարար անվտանգության մասին։ Ուստի, արդարության, համաչափության և իրավական վստահության սկզբունքներից ելնելով, մինչև այս պահը, կամ ամենաուշը՝ մինչև երկուշաբթի, պետք է արդեն իսկ իրականացված լինեին հետևյալ գործողությունները.

Քայլ 1.

Անմիջապես քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու համար ատեստավորման տվյալ փուլում չանցողիկ միավորների հիման վրա ուղարկվող բոլոր ծանուցումները, որոնք տրվել են տնօրենների կողմից մասնագետներին։

Վիճարկելի թեստի հիման վրա ուղարկված ծանուցումները չեն կարող համարվել իրավաչափ վարչական ակտեր։

Քայլ 2.

Պաշտոնապես արձանագրել, որ տվյալ փուլում կիրառված թեստերում առկա են եղել նորմատիվ և մեթոդաբանական խախտումներ, որոնք ազդել են արդյունքների օբյեկտիվության վրա։

Քայլ 3.

Մինչ այդ խախտումների ամբողջական քննությունը չեղարկել չանցողիկ միավորների բոլոր իրավական և աշխատանքային հետևանքները՝ առանց բացառության։

Քայլ 4.

Նախաձեռնել անկախ մասնագիտական գնահատում՝ դուրս ԳԹԿ ներքին շրջանակից, և դրա արդյունքները ներկայացնել հանրությանը։

Կոնկրետ օրինակ՝ դասվարների և ֆիզիկայի ուսուցիչների մասով

Եթե նորմատիվով սահմանված է եղել, որ դասվարների ատեստավորման թեստը պետք է բաղկացած լինի 60 հարցից, սակայն փաստացի կիրառվել է 71 հարց, իսկ ֆիզիկայի ուսուցիչների համար սահմանված 40 հարցի փոխարեն կիրառվել է 37, ապա տվյալ թեստը կիրառվել է սահմանված կարգից դուրս՝ խախտելով թեստի կառուցվածքի սահմանված պահանջները։

Այս պայմաններում

հարցերի հետին թվով կրճատումը անթույլատրելի է, արդյունքների մասնակի վերաշարադրումը՝ անօրինական, իսկ այդ թեստի հիման վրա ուսուցիչներին ուղարկվող ծանուցումները՝ իրավական ուժ չունեցող։

Ուսուցիչը գործել է իրեն ներկայացված պայմաններով։ Պետական մարմնի թույլ տրված սխալի ռիսկը չի կարող տեղափոխվել ուսուցչի վրա։

Այսպիսով, մինչև խնդրի ամբողջական, իրավաչափ և արդար լուծումը՝ ցանկացած ծանուցում, ցանկացած ճնշում, ցանկացած վարչական կամ աշխատանքային հետևանք ոչ միայն անարդար է, այլ նաև չունի օրինական հիմք։ Սխալը չի ուղղվում լռությամբ կամ մասնավոր զանգերով՝ առանձին դեպքերի «կարկատմամբ»։ Սխալը չի ուղղվում ուսուցչի հաշվին։ Սխալը պետք է ուղղվի համակարգային եղանակով՝ չվնասման և արդարության սկզբունքով»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship