Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


2025 թվականի առողջապահության ոլորտի հինգ ամենակարևոր նվաճումները

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այս տարին նշանավորվել է գիտական խոշոր ձեռքբերումներով, որոնք հեռանկարում կարող են փոխել միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում գործող առողջապահական համակարգը։

Euronews-ը ներկայացնում է բժշկական հինգ առաջընթաց, որոնք հույս են ներշնչում 2025 թվականի համար։

  1. Մանկան ԴՆԹ-ի խմբագրում՝ հազվագյուտ մահացու հիվանդության բուժման համար

Փետրվարին հազվագյուտ և հաճախ մահացու գենետիկական հիվանդություն ունեցող նորածնին անցկացրել են աշխարհում առաջին անհատականացված թերապիան, որը հիմնված է եղել CRISPR տեխնոլոգիայի վրա: Գործողության ընթացքում գիտնականները փոփոխություններ են կատարել անմիջապես նրա լյարդի արատավոր գեների մեջ։

Չնայած երեխան ողջ կյանքի ընթացքում կունենա հսկողության կարիք, բուժումը նվազեցրել է նրա կախվածությունը՝ հիվանդությունը վերահսկող դեղամիջոցներից և զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Նոյեմբերին փոքրիկի մայրը հայտնել է, որ նա արդեն սկսում է քայլել և հասնում է զարգացման այլ կարևոր փուլերի։

Հետազոտողները նշել են, որ այս միջամտության հաջողությունը կարևորագույն առաջընթաց է CRISPR-ի համար և փաստում է, որ ապագայում այս տեխնոլոգիան կարող է օգնել գենետիկական հիվանդություններ ունեցող այլ պացիենտներին նույնպես։

  1. Առաջընթաց մՌՆԹ-ի պատվաստանյութի տեխնոլոգիայում

Տեղեկատվական ՌՆԹ-ի (մՌՆԹ) տեխնոլոգիայի վրա հիմնված պատվաստանյութերը լայն ճանաչում են ձեռք բերել COVID-19 համավարակի ժամանակ և այժմ հարյուրավոր կլինիկական փորձարկումներ ստուգում են դրանց արդյունավետությունը՝ գրիպի, ՄԻԱՎ-ի, գենետիկ հիվանդությունների և նույնիսկ քաղցկեղի դեմ պայքարում։

Այդ փորձարկումներից մի քանիսն արդեն խոստումնալից նախնական արդյունքներ են տվել: Ամռանը հրապարակված երկու աշխատությունները ցույց են տվել, որ մՌՆԹ-ի վրա հիմնված ՄԻԱՎ-ի պատվաստանյութերն ընդունակ են չեզոքացնող հակամարմիններ առաջացնել, որոնք իմունային պատասխանի առանցքային բաղադրիչն են և օգնում են պաշտպանել բջիջները վիրուսային վարակներից:

Այս ձեռքբերումները վկայում են այն մասին, որ մՌՆԹ տեխնոլոգիան կարող է արդյունավետ գործիք դառնալ բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարում, թեև դրա ողջ ներուժն ու սահմանափակումները հասկանալու համար անհրաժեշտ են ավելի մասշտաբային հետազոտություններ՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ:

  1. Խոզերի օրգանների փոխպատվաստումը գնալով ավելի է մոտենում իրականությանը

Քսենոտրանսպլանտացիայի ոլորտը, այսինքն՝ տեսակների միջև օրգանների փոխպատվաստումը, այս տարի մի քանի նշանակալի իրադարձություններ է գրանցել, այդ թվում՝ կենդանի պացիենտին գենետիկորեն մոդիֆիկացված խոզի լյարդի առաջին փոխպատվաստումը:

Պացիենտը 71-ամյա տղամարդ է եղել, ով ունեցել է հեպատիտ B-ով պայմանավորված լյարդի հիվանդություն և լյարդի քաղցկեղ: Նրան հակացուցված է եղել ավանդական վիրահատական բուժումը և նա չէր կարող ստանալ մարդու դոնորական լյարդ: Նա խոզի լյարդով ապրել է 171 օր, ինչը ցույց է տվել, որ այդ օրգանն ընդունակ է կատարել մարդու կյանքի համար կարևոր գործառույթները:

Գիտնականները կարծում են, որ մոդիֆիկացված խոզի օրգանների փոխպատվաստումը մարդկանց ժամանակի ընթացքում կարող է օգնել լուծել մարդկային դոնորական օրգանների դեֆիցիտի խնդիրը: Վերջին տարիներին մի քանի կենդանի պացիենտների փոխպատվաստվել են նաև խոզի երիկամներ, թոքեր և սրտեր և նրանցից ոմանք այդ օրգաններով ապրել են շաբաթներ շարունակ:

  1. Գիտնականները կենդանի մարդու ուղեղի հյուսվածք են օգտագործել դեմենցիան մոդելավորելու համար

Աշխարհում առաջին անգամ Մեծ Բրիտանիայի գիտնականներն օգտագործել են մարդու ուղեղի կենդանի հյուսվածքը՝ դեմենցիայի վաղ փուլերին հետևելու համար:

Հետազոտողների խումբը այլ ցուցումներով կատարված վիրահատությունների ժամանակ ստացված առողջ բջիջները ենթարկել է Ալցհայմերի հիվանդության հետ կապված տոքսիկ սպիտակուցի՝ բետա-ամիլոիդի ազդեցությանը, որպեսզի իրական ժամանակում ցույց տա, թե ինչպես է այն քայքայում ուղեղի բջիջների միջև կապերը:

Մարդու ուղեղում դեմենցիայի զարգացման ընթացքն ուղղակիորեն ուսումնասիրելու հնարավորությունը կարող է հեշտացնել իրապես արդյունավետ բուժման մեթոդների որոնումը՝ հաշվի առնելով, որ ներկայումս դեմենցիան լիարժեք բուժող դեղամիջոց գոյություն չունի:

  1. Քաշի կորստի դեղամիջոցները խոստումնալից արդյունքներ են ցույց տվել մի շարք այլ հիվանդությունների բուժման համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ գերհանրաճանաչ դեղամիջոցները, որոնք կիրառվում են գիրության և դիաբետի բուժման համար, կարող են օգնել նաև մի շարք այլ վիճակների դեպքում, ներառյալ կախվածությունները և պսիխոտիկ խանգարումները, ինչպիսին է շիզոֆրենիան:

Առավելությունները դեռևս ստուգվում են, սակայն գիտնականները կարծում են, որ դրանք երկակի են. դեղամիջոցները նվազեցնում են գիրությունը, որն առողջական բազմաթիվ այլ խնդիրների ռիսկի գործոն է, ինչպես նաև բարելավում են արյան հոսքը և նվազեցնում բորբոքումը, ինչը կարող է ազդել ուղեղի պարգևատրման համակարգի ազդակների և իմպուլսների վերահսկման վրա:

Այնուամենայնիվ, այս դեղամիջոցները պանացեա չէ: Նոյեմբերին դանիական Novo Nordisk դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ իր հետազոտությունները ցույց են տվել՝ սեմագլուտիդը (Ozempic և Wegovy դեղամիջոցների ակտիվ նյութը) չի ազդում դեմենցիա կամ թեթև ճանաչողական խանգարումներ ունեցող մարդկանց կոգնիտիվ ունակությունների և առօրյա գործունեության վրա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship