Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. Կոստանյան
БЛОГՀայաստանում երկու ինստիտուցիոնալ կառույց կա, որ փաստացի գտնվում են նիկոլ-փաշինյանական ահաբեկչական պատանդառության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը. երկու կառույցն էլ փաստացի պետության հիմքերը պահողն են ու երկուսն էլ այսօր թիրախավորված են գործող ռեժիմի կողմից։
2019-ի ապրիլին Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով նախկին 17 նախարարություններն օպտիմալացման քողի ներքո կրճատվեցին, դարձան 12-ը․ այն ժամանակվա ընդդիմության կողմից կար առաջարկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ` այսպիսով մեծացնելով ՀՀ Ազգային ժողովին դրանց կողմից հաշվետվողականության պարտավորությունների շրջանակը, սակայն նիկոլ փաշինյանն ինչպես միշտ ինքն իր նախկին խոստումներից հետ կանգնելով` նպատակահարմար գտավ ԱԱԾ-ն թողնել ուղիղ իր ենթակայության ներքո: Այսօր արդեն պարզ է ինչի համար. իրենց նպատակների իրագործման համար այն խիստ պետք էր, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի մարդկանց տեռորի ենթարկել, մտնել անձնական կյանքի դրվագներ ձայնագրել ու տեսանկարահանել, հետո սիվիկներով սպրդել դաշտ ու արատավորել հանրային քաղաքական գործիչներին, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի եկեղեցականներին զանգել, «խնդրել», «հորդորել» պատարագների ժամանակ զեղչեն Կաթողիկոսի անունը, հետո կոմպրոմատներով եկեղեցուց հոգևորականների առգրավի և ուղղորդի հենց եկեղեցու դեմ:
Այսօր ՀԱ եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում`առաջինը`որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



