Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. Կոստանյան
BLOGՀայաստանում երկու ինստիտուցիոնալ կառույց կա, որ փաստացի գտնվում են նիկոլ-փաշինյանական ահաբեկչական պատանդառության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը. երկու կառույցն էլ փաստացի պետության հիմքերը պահողն են ու երկուսն էլ այսօր թիրախավորված են գործող ռեժիմի կողմից։
2019-ի ապրիլին Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով նախկին 17 նախարարություններն օպտիմալացման քողի ներքո կրճատվեցին, դարձան 12-ը․ այն ժամանակվա ընդդիմության կողմից կար առաջարկ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ` այսպիսով մեծացնելով ՀՀ Ազգային ժողովին դրանց կողմից հաշվետվողականության պարտավորությունների շրջանակը, սակայն նիկոլ փաշինյանն ինչպես միշտ ինքն իր նախկին խոստումներից հետ կանգնելով` նպատակահարմար գտավ ԱԱԾ-ն թողնել ուղիղ իր ենթակայության ներքո: Այսօր արդեն պարզ է ինչի համար. իրենց նպատակների իրագործման համար այն խիստ պետք էր, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի մարդկանց տեռորի ենթարկել, մտնել անձնական կյանքի դրվագներ ձայնագրել ու տեսանկարահանել, հետո սիվիկներով սպրդել դաշտ ու արատավորել հանրային քաղաքական գործիչներին, որպեսզի ԱԱԾ-ին ստիպի եկեղեցականներին զանգել, «խնդրել», «հորդորել» պատարագների ժամանակ զեղչեն Կաթողիկոսի անունը, հետո կոմպրոմատներով եկեղեցուց հոգևորականների առգրավի և ուղղորդի հենց եկեղեցու դեմ:
Այսօր ՀԱ եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում`առաջինը`որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



