Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե
БЛОГսույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Ն. Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները, որոնք վերջին շրջանում իրենց գործողություններով խախտել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնները և դարձել ուխտադրուժ, պատրաստվում են հավաք կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի դեմ:
• Մենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ զավակներ, հայտարարում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պառակտման, հակականոնական գործողությունների և քաղաքական շահարկումների վայր չէ։
Ուստի վաղը՝ ժամը 16:00-ից, կհավաքվենք Մայր Տաճարի բակում՝ պաշտպանելու Սուրբ Էջմիածնի միաբանության բնականոն կյանքը, Եկեղեցու կանոնական կարգը և Հայոց Եկեղեցու դարավոր միասնությունը։
Հստակ է, որ գործող իշխանության հետ նույնացող և նրա հակազգային քաղաքականությանը գիտակցաբար լեգիտիմություն հաղորդող քայլերը չեն կարող ծառայել ո՛չ Եկեղեցուն, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ պետությանը։
Մեր այս հավաքը նպատակ ունի նաև որդիական հնազանդությամբ և աղոթական ոգով դիմելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով կանոնական գնահատական տալ Եկեղեցու միասնությունը խաթարող գործողություններին և կարգալույծ հռչակել Սուրբ Էջմիածնի դեմ ասպատակություն կազմակերպող ուխտադրուժ ու պառակտիչ եպիսկոպոսներին։
Կոչ ենք անում բոլոր հավատավոր զավակներին՝ մնալ խաղաղ, կարգապահ, աղոթքով լցված և թույլ չտալ, որ Սուրբ Էջմիածինը դառնա ներքին պառակտման ու արտաքին ազդեցությունների գործիք։
Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»
4
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
5
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...



