Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե
BLOGսույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Ն. Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները, որոնք վերջին շրջանում իրենց գործողություններով խախտել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնները և դարձել ուխտադրուժ, պատրաստվում են հավաք կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի դեմ:
• Մենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ զավակներ, հայտարարում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պառակտման, հակականոնական գործողությունների և քաղաքական շահարկումների վայր չէ։
Ուստի վաղը՝ ժամը 16:00-ից, կհավաքվենք Մայր Տաճարի բակում՝ պաշտպանելու Սուրբ Էջմիածնի միաբանության բնականոն կյանքը, Եկեղեցու կանոնական կարգը և Հայոց Եկեղեցու դարավոր միասնությունը։
Հստակ է, որ գործող իշխանության հետ նույնացող և նրա հակազգային քաղաքականությանը գիտակցաբար լեգիտիմություն հաղորդող քայլերը չեն կարող ծառայել ո՛չ Եկեղեցուն, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ պետությանը։
Մեր այս հավաքը նպատակ ունի նաև որդիական հնազանդությամբ և աղոթական ոգով դիմելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով կանոնական գնահատական տալ Եկեղեցու միասնությունը խաթարող գործողություններին և կարգալույծ հռչակել Սուրբ Էջմիածնի դեմ ասպատակություն կազմակերպող ուխտադրուժ ու պառակտիչ եպիսկոպոսներին։
Կոչ ենք անում բոլոր հավատավոր զավակներին՝ մնալ խաղաղ, կարգապահ, աղոթքով լցված և թույլ չտալ, որ Սուրբ Էջմիածինը դառնա ներքին պառակտման ու արտաքին ազդեցությունների գործիք։
Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը։
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



