Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ունենք կայուն և անկախ Հայաստանի Հանրապետություն, գրել է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների շուրջ երեք քառորդը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ բազմաբնույթ ու աշխարհասփյուռ Սփյուռքում։

Այս նոր իրողությունը առաջ է բերում հրատապ, բայց հաճախ շփոթեցնող մի հարց․ ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու պատշաճ դերը, և ո՞րն է պետության դերը։

Հայ ինքնությունն ու քրիստոնեական հավատքը պատմության ընթացքում խորապես միահյուսված են եղել։ Միջնադարյան հայ հեղինակները հաճախ Աստծո և հայրենիքի մասին խոսել են միևնույն շնչով։ Այդ հոգևոր ու ազգային սերտ կապը հնարավորություն տվեց հայ ժողովրդին դիմակայել օտար տիրապետությանը, ցեղասպանությանը և ցրմանը։

Սակայն այն, ինչը մեզ օգնել է գոյատևել պետականության բացակայության պայմաններում, կարող է շփոթություն առաջացնել ժամանակակից հանրապետության իրականության մեջ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնակվում է Հայաստանում։ Սակայն Էջմիածինը որպես իրենց հոգևոր տուն ընկալող հայերի մեծ մասը ապրում է արտերկրում։ Արդյո՞ք Եկեղեցին պետք է ընկալվի հիմնականում որպես Հայաստանի Հանրապետության կրոնական հաստատություն, թե՞ որպես  համայն հայությանը ծառայող հոգևոր մարմին, ում առաքելությունը չի կարող սահմանափակվել որևէ մեկ պետության շրջանակներում։

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Աթոռը (Վատիկանը) և Իտալիայի պետությունը ժամանակի ընթացքում հստակ սահմանեցին իրենց փոխհարաբերությունները՝ ամրագրված Լատերանյան պայմանագրով (1929 թ. փետրվարի 11)։ Աառաջինը համաշխարհային հավատավոր համայնք ունեցող հոգևոր կենտրոն է, իսկ երկրորդը՝ քաղաքական պատասխանատվություն կրող ազգային պետություն։ Նմանատիպ հստակեցման անհրաժեշտության առջև է կանգնած նաև Հայաստանը՝ իհարկե, հարմարեցված իր սեփական պատմությանը, ավանդույթներին և ներկայիս հանգամանքներին։

Այդ հստակեցումը սկսվում է մի քանի հիմնարար սկզբունքներից։

Առաջին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հոգևոր և բարոյական առաքելություն, ոչ թե քաղաքական։ Նրա հիմնական առաքելությունը կայանում է Ավետարանի քարոզչության, սրբազան խորհուրդների կատարման, խղճի ձևավորման, տառապյալների մխիթարության և հայ քրիստոնեական մշակույթի ու հիշողության պահպանման մեջ։ Եկեղեցին ունի իրավունք, իսկ երբեմն նաև պարտականություն՝ բարձրաձայնելու հասարակության վրա ազդեցություն ունեցող բարոյական հարցերի շուրջ՝ արդարության, կոռուպցիայի, մարդկային արժանապատվության, պատերազմի և խաղաղության, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության վերաբերյալ։ Սակայն այն քաղաքական կուսակցություն չէ և չպետք է վերածվի դրան։

Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Սա չպետք է ընկալվի որպես հակակրոնական մոտեցում։ Այն նշանակում է մի կառավարություն, որը ծառայում է բոլոր քաղաքացիներին՝ հավատացյալներին և անհավատներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին և այլ դավանանքների ներկայացուցիչներին՝ առանց որևէ աստվածաբանություն պարտադրելու կամ կիրառելու։ Պետությունը պարտավոր է ապահովել խղճի ազատությունը, օրենքի առաջ հավասարությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Միևնույն ժամանակ, հասուն աշխարհիկ հասարակությունը կարող է ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական դերը ազգի կյանքում և համագործակցել նրա հետ կրթության, սոցիալական ծառայությունների և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ հստակ սահմանված իրավական շրջանակներում։

Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր լարվածությունները այդքան բարձր։

Դրանց պատճառներից մեկը այլ պատմական ժամանակաշրջանից ժառանգված սպասումներն են։ Դարեր շարունակ, երբ Հայաստանը չուներ պետականություն, Եկեղեցին հաճախ հանդես էր գալիս որպես կազմակերպված հայկական կյանքի հիմնական հենասյունը՝ միջնորդ, կրթող, պաշտպան և նույնիսկ դիվանագիտական դերակատար։ Ոմանք այսօր էլ ակնկալում են, որ Եկեղեցին շարունակի այդ քաղաքականացված դերակատարությունը։ Մյուսները, ի հակադարձում, պահանջում են, որ Եկեղեցին լիովին լռի հանրային կյանքի բոլոր հարցերում։ Երկու դիրքորոշումներն էլ թյուր են ընկալում կուսակցական քաղաքականության և բարոյական վկայության միջև եղած էական տարբերությունը։

Մեկ այլ պատճառը քաղաքականացման տարածումմ է։ Այսօր քաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։ Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։

Վերջապես, առկա է ընկալումների էական տարբերություն Հայաստանի և Սփյուռքի միջև։ Շատ սփյուռքահայերի համար Եկեղեցին հանդիսանում է որպես հիմնական ազգային հաստատություն, մինչդեռ Հայաստանի ներսում ապրող շատերի համար այն ընդամենը հաստատություններից մեկն է՝ գործող հաճախ փխրուն և վիճարկվող քաղաքական միջավայրում։ Առանց միմյանց փորձառությունները զգուշությամբ լսելու և հասկանալու, այս տարբեր ընկալումները հանգեցնում են փոխադարձ հիասթափության։

Ինչպե՞ս անցնել շփոթությունից դեպի հստակություն։

Մեկ հնարավոր ուղի է՝ մեր պատմական ու հասարակական առանձնահատկություններին համապատասխան, հետևել այն փորձին, որով անցել են այլ պետություններ և եկեղեցիներ՝ հրապարակայնորեն և հստակ սահմանելով Եկեղեցի–պետություն հարաբերությունները։

Սա կարող է ենթադրել՝

  • վերահաստատել Եկեղեցու անկախությունը հոգևոր և ներքին հարցերում,
  • ամրագրել Հանրապետության աշխարհիկ բնույթը և հավատքների նկատմամբ նրա չեզոքությունը,
  • օրենքով ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական և մշակութային դերը,
  • սահմանել հստակ կանոններ՝ կանխելու Եկեղեցու կառույցների օգտագործումը կուսակցական կամ նեղ քաղաքական նպատակներով,
  • ձևավորել պետության և Եկեղեցու ղեկավարության միջև կանոնավոր և թափանցիկ երկխոսության մեխանիզմներ։

Սրանցից ոչ մեկը առանձին չի լուծի բոլոր հակասությունները։ Ազատ հասարակությունում տարաձայնությունները կշարունակվեն, և այդպես էլ պետք է լինի։ Սակայն, դա կթուլացնի գայթակղությունը՝ յուրաքանչյուր վեճ վերածելու գոյաբանական պայքարի «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» կամ «կրոնի» և «առաջընթացի» միջև։

Ազգային լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ անվտանգային սպառնալիքների, սոցիալական դժվարությունների, զանգվածային արտագաղթի և չլուծված հավաքական տրավմայի պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ Եկեղեցի։ Պետությունը կոչված է կենտրոնանալու արդարության, անվտանգության և քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման վրա, մինչդեռ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում է հավատքի, բարոյական ձևավորման, հույսի և ազգային ինքնության ոլորտներում։ Նրանք ծառայում են նույն ժողովրդին, սակայն՝ տարբեր եղանակներով։

Հայ քրիստոնեությունը դարերի ընթացքում յուրահատուկ կերպով է միավորել հայրենասիրությունն ու աստվածապաշտությունը։ Այդ ժառանգությունը չպետք է վերածվի իշխանական պայքարի գործիքի։ Այն կոչված է լինելու իմաստության աղբյուր այն ժամանակ, երբ մենք, թերևս առաջին անգամ մեր պատմության մեջ, սովորում ենք ապրել միաժամանակ որպես ժամանակակից հանրապետության քաղաքացիներ և որպես հնագույն քրիստոնեական ժողովրդի ժառանգներ։

Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը։ Ճիշտ կերպով իրականացվելու դեպքում այն կնպաստի, որ երկուսն էլ ծառայեն ավելի ազնիվ և արդյունավետ՝ կանխելով թե՛ քաղաքական իշխանության, թե՛ հոգևոր հեղինակության հնարավոր չարաշահումները։ Այսպիսով հայ ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ ամբողջ Սփյուռքում, կկարողանա դիմավորել ապագան ավելի պարզ մտքով և ավելի հաստատուն սրտով։

Այս կարևոր առաքելությունը կարող է կյանքի կոչվել Եկեղեցու և պետության առաջնորդների միջև ամուր և վստահելի գործընկերության միջոցով՝ հիմնված այնպիսի բարոյական տեսլականի վրա, որը պաշտպանում է մեր ժողովրդի բարօրությունը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»