Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ունենք կայուն և անկախ Հայաստանի Հանրապետություն, գրել է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների շուրջ երեք քառորդը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ բազմաբնույթ ու աշխարհասփյուռ Սփյուռքում։

Այս նոր իրողությունը առաջ է բերում հրատապ, բայց հաճախ շփոթեցնող մի հարց․ ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու պատշաճ դերը, և ո՞րն է պետության դերը։

Հայ ինքնությունն ու քրիստոնեական հավատքը պատմության ընթացքում խորապես միահյուսված են եղել։ Միջնադարյան հայ հեղինակները հաճախ Աստծո և հայրենիքի մասին խոսել են միևնույն շնչով։ Այդ հոգևոր ու ազգային սերտ կապը հնարավորություն տվեց հայ ժողովրդին դիմակայել օտար տիրապետությանը, ցեղասպանությանը և ցրմանը։

Սակայն այն, ինչը մեզ օգնել է գոյատևել պետականության բացակայության պայմաններում, կարող է շփոթություն առաջացնել ժամանակակից հանրապետության իրականության մեջ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնակվում է Հայաստանում։ Սակայն Էջմիածինը որպես իրենց հոգևոր տուն ընկալող հայերի մեծ մասը ապրում է արտերկրում։ Արդյո՞ք Եկեղեցին պետք է ընկալվի հիմնականում որպես Հայաստանի Հանրապետության կրոնական հաստատություն, թե՞ որպես  համայն հայությանը ծառայող հոգևոր մարմին, ում առաքելությունը չի կարող սահմանափակվել որևէ մեկ պետության շրջանակներում։

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Աթոռը (Վատիկանը) և Իտալիայի պետությունը ժամանակի ընթացքում հստակ սահմանեցին իրենց փոխհարաբերությունները՝ ամրագրված Լատերանյան պայմանագրով (1929 թ. փետրվարի 11)։ Աառաջինը համաշխարհային հավատավոր համայնք ունեցող հոգևոր կենտրոն է, իսկ երկրորդը՝ քաղաքական պատասխանատվություն կրող ազգային պետություն։ Նմանատիպ հստակեցման անհրաժեշտության առջև է կանգնած նաև Հայաստանը՝ իհարկե, հարմարեցված իր սեփական պատմությանը, ավանդույթներին և ներկայիս հանգամանքներին։

Այդ հստակեցումը սկսվում է մի քանի հիմնարար սկզբունքներից։

Առաջին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հոգևոր և բարոյական առաքելություն, ոչ թե քաղաքական։ Նրա հիմնական առաքելությունը կայանում է Ավետարանի քարոզչության, սրբազան խորհուրդների կատարման, խղճի ձևավորման, տառապյալների մխիթարության և հայ քրիստոնեական մշակույթի ու հիշողության պահպանման մեջ։ Եկեղեցին ունի իրավունք, իսկ երբեմն նաև պարտականություն՝ բարձրաձայնելու հասարակության վրա ազդեցություն ունեցող բարոյական հարցերի շուրջ՝ արդարության, կոռուպցիայի, մարդկային արժանապատվության, պատերազմի և խաղաղության, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության վերաբերյալ։ Սակայն այն քաղաքական կուսակցություն չէ և չպետք է վերածվի դրան։

Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Սա չպետք է ընկալվի որպես հակակրոնական մոտեցում։ Այն նշանակում է մի կառավարություն, որը ծառայում է բոլոր քաղաքացիներին՝ հավատացյալներին և անհավատներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին և այլ դավանանքների ներկայացուցիչներին՝ առանց որևէ աստվածաբանություն պարտադրելու կամ կիրառելու։ Պետությունը պարտավոր է ապահովել խղճի ազատությունը, օրենքի առաջ հավասարությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Միևնույն ժամանակ, հասուն աշխարհիկ հասարակությունը կարող է ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական դերը ազգի կյանքում և համագործակցել նրա հետ կրթության, սոցիալական ծառայությունների և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ հստակ սահմանված իրավական շրջանակներում։

Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր լարվածությունները այդքան բարձր։

Դրանց պատճառներից մեկը այլ պատմական ժամանակաշրջանից ժառանգված սպասումներն են։ Դարեր շարունակ, երբ Հայաստանը չուներ պետականություն, Եկեղեցին հաճախ հանդես էր գալիս որպես կազմակերպված հայկական կյանքի հիմնական հենասյունը՝ միջնորդ, կրթող, պաշտպան և նույնիսկ դիվանագիտական դերակատար։ Ոմանք այսօր էլ ակնկալում են, որ Եկեղեցին շարունակի այդ քաղաքականացված դերակատարությունը։ Մյուսները, ի հակադարձում, պահանջում են, որ Եկեղեցին լիովին լռի հանրային կյանքի բոլոր հարցերում։ Երկու դիրքորոշումներն էլ թյուր են ընկալում կուսակցական քաղաքականության և բարոյական վկայության միջև եղած էական տարբերությունը։

Մեկ այլ պատճառը քաղաքականացման տարածումմ է։ Այսօր քաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։ Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։

Վերջապես, առկա է ընկալումների էական տարբերություն Հայաստանի և Սփյուռքի միջև։ Շատ սփյուռքահայերի համար Եկեղեցին հանդիսանում է որպես հիմնական ազգային հաստատություն, մինչդեռ Հայաստանի ներսում ապրող շատերի համար այն ընդամենը հաստատություններից մեկն է՝ գործող հաճախ փխրուն և վիճարկվող քաղաքական միջավայրում։ Առանց միմյանց փորձառությունները զգուշությամբ լսելու և հասկանալու, այս տարբեր ընկալումները հանգեցնում են փոխադարձ հիասթափության։

Ինչպե՞ս անցնել շփոթությունից դեպի հստակություն։

Մեկ հնարավոր ուղի է՝ մեր պատմական ու հասարակական առանձնահատկություններին համապատասխան, հետևել այն փորձին, որով անցել են այլ պետություններ և եկեղեցիներ՝ հրապարակայնորեն և հստակ սահմանելով Եկեղեցի–պետություն հարաբերությունները։

Սա կարող է ենթադրել՝

  • վերահաստատել Եկեղեցու անկախությունը հոգևոր և ներքին հարցերում,
  • ամրագրել Հանրապետության աշխարհիկ բնույթը և հավատքների նկատմամբ նրա չեզոքությունը,
  • օրենքով ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական և մշակութային դերը,
  • սահմանել հստակ կանոններ՝ կանխելու Եկեղեցու կառույցների օգտագործումը կուսակցական կամ նեղ քաղաքական նպատակներով,
  • ձևավորել պետության և Եկեղեցու ղեկավարության միջև կանոնավոր և թափանցիկ երկխոսության մեխանիզմներ։

Սրանցից ոչ մեկը առանձին չի լուծի բոլոր հակասությունները։ Ազատ հասարակությունում տարաձայնությունները կշարունակվեն, և այդպես էլ պետք է լինի։ Սակայն, դա կթուլացնի գայթակղությունը՝ յուրաքանչյուր վեճ վերածելու գոյաբանական պայքարի «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» կամ «կրոնի» և «առաջընթացի» միջև։

Ազգային լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ անվտանգային սպառնալիքների, սոցիալական դժվարությունների, զանգվածային արտագաղթի և չլուծված հավաքական տրավմայի պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ Եկեղեցի։ Պետությունը կոչված է կենտրոնանալու արդարության, անվտանգության և քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման վրա, մինչդեռ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում է հավատքի, բարոյական ձևավորման, հույսի և ազգային ինքնության ոլորտներում։ Նրանք ծառայում են նույն ժողովրդին, սակայն՝ տարբեր եղանակներով։

Հայ քրիստոնեությունը դարերի ընթացքում յուրահատուկ կերպով է միավորել հայրենասիրությունն ու աստվածապաշտությունը։ Այդ ժառանգությունը չպետք է վերածվի իշխանական պայքարի գործիքի։ Այն կոչված է լինելու իմաստության աղբյուր այն ժամանակ, երբ մենք, թերևս առաջին անգամ մեր պատմության մեջ, սովորում ենք ապրել միաժամանակ որպես ժամանակակից հանրապետության քաղաքացիներ և որպես հնագույն քրիստոնեական ժողովրդի ժառանգներ։

Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը։ Ճիշտ կերպով իրականացվելու դեպքում այն կնպաստի, որ երկուսն էլ ծառայեն ավելի ազնիվ և արդյունավետ՝ կանխելով թե՛ քաղաքական իշխանության, թե՛ հոգևոր հեղինակության հնարավոր չարաշահումները։ Այսպիսով հայ ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ ամբողջ Սփյուռքում, կկարողանա դիմավորել ապագան ավելի պարզ մտքով և ավելի հաստատուն սրտով։

Այս կարևոր առաքելությունը կարող է կյանքի կոչվել Եկեղեցու և պետության առաջնորդների միջև ամուր և վստահելի գործընկերության միջոցով՝ հիմնված այնպիսի բարոյական տեսլականի վրա, որը պաշտպանում է մեր ժողովրդի բարօրությունը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Լարվածությունը սրվում է․ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմակայաններին Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Աշակերտուհուս գզել են շները․ խեղճ երեխան հա՛մ վախեցել, հա՛մ ահագին վնասվածքներ է ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԻ՞նչ է առաջարկում Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար #ՀԻՄԱ. Վալոդյա Գրիգորյանի գործով դատական նիստը Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խախտումներ են եղել. նշված դեղերը ենթակա չեն օգտագործմանՄեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան56-ամյա մաքրուհին գործընկերոջ թեյի մեջ քիմիական նյութեր է ավելացրել«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումԻսրայելը փորձել է uպանել Իրանի հետախnւզության նախարար Իսմայիլ Խաթիբին Լարիջանիին և նրա որդուն արդեն դագաղի մեջ են դրել Ուրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին