Ուկրաինան Թուրքիայից 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի վարկ կվերցնի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախարարների կաբինետը հինգշաբթի կայացած նիստում հավանության է արժանացրել 2016 թվականին 5 տարի ժամկետով 50 մլն դոլարի չափով վարկի տրամադրման մասին Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին:
«Որոշման նախագծով ֆինանսների նախարարին առաջարկվում է արտաքին փոխառություն իրականացնել՝ 2.5% տարեկան տոկոսադրույքով 5 տարի մարման ժամկետով ոչ ավելի, քան 50 մլն դոլարի չափով պարտք ներգրավելու միջոցով: Փոխառությունն իրականացվելու է Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ վարկային պայմանագրի միջոցով»,- ասել է նա:
Յարեսկոն ընդգծել է, որ սա «G20»-ի երկրներից Ուկրանիայի կառավարությանն աջակցության քայլերից մեկն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



